«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ոչ մի շարադրանքով հնարավոր չէ քողարկել իրականությունը

Ոչ մի շարադրանքով հնարավոր չէ քողարկել  իրականությունը
30.10.2024 | 13:26

Տնտեսագետները կվկայեն, որ գրեթե միշտ թվերն ավելի խոսուն են, քան՝ երկար ու բարակ տեքստերն ու գեղեցիկ խոսքերը։ Ոչ մի շարադրանքով, հնարավոր չէ «քողարկել» իրականությունն ու մտադրությունների իրական ուղղվածությունը։

2025 թվականի պետական բյուջեի նախագծի ուղերձում գեղեցիկ հայերենով շարադրված է․ «Բարձր տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ է արտահանման տեմպերի արագացում ի հաշիվ ոչ հումքային բարձր ավելացված արժեք ստեղծող ապրանքատեսակների և արտահանելի ծառայությունների: Այսպես, բարձր աճի հասնելու համար, անհրաժեշտ մասնավոր ներդրումների ծավալների ապահովմանը զուգահեռ անհրաժեշտ է ապրանքների և ծառայությունների արտահանման ավելի բարձր և կայուն աճերը, ինչը հնարավոր կլինի տնտեսության արտահանելի հատվածի արտադրողական ճյուղերի էական բարելավման միջոցով»։

Եվ, ահա, այս «ազնիվ» նպատակի իրագործման համար 2025 թվականի պետական բյուջեի նախագծով, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, «Ներդրումների և արտահանման խթանման ծրագրի» (ծրագրի համար նախատեսված ընդհանուր գումարը 4.7 մլրդ դրամ է) շրջանակներում «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների» համար նախատեսված է ընդամենը 577 մլն դրամ, իսկ «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի խթանմանը, իրականացմանը և հետներդրումային սպասարկմանը» միջոցառման իրականացման համար ընդամենը՝ 288 մլն դրամ։

Իսկ երբ սրան զուգահեռ, ՀՀ կառավարության աշխատակազմին, «Հանրային իրազեկում» ծրագրի իրականացման համար, նախատեսվում է հատկացնել շուրջ 1.3 մլրդ դրամ, ըստ էության, «բացահայտվում» են փողերի ծախսման առաջնահերթությունները։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 3454

Մեկնաբանություններ